Չեչնիայի շրջաններից մեկում իրավապահ մարմինները գտել են դաղստանյան գրոհայինների առաջնորդ Իբրահիմխալիլ Դաուդովի դին:
Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է 51–ամյա Դաուդովի մահը:
Իրավապահ մարմինների տեղեկատվության համաձայն՝ հատուկ ծառայությունների գործողությունների հետևանքով սպանվել են նաև Դաուդովի երկու որդիները:
Ինչպես հաղորդում է հակաահաբեկչական կոմիտեն, Դաուդովը զբաղվում էր զենքի անօրինական շրջանառությամբ և կազմակերպել էր մի շարք պայթյուններ, սպանություններ, հարձակումներ:
Հետաքննությունը ենթադրում է, որ Դաուդովը կազմակերպել էր նաև 2011 թ. Մոսկվայի Կարմիր հրապարակի չկայացած ահաբեկչությունը: Ահաբեկչության իրականացման նպատակով որպես մահապարտ ընտրվել էր նրա կինը: Վերջինս մահացել էր` ռումբի հետ անզգույշ վարվելու հետևանքով: Այսպիսով, ահաբեկչությունը ձախողվել էր:
Դաուդովի ղեկավարած «Շարիա Ջամաաթը» մտնում է «Իմարաթ Կովկաս» ահաբեկչական կազմակերպության մեջ: