Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողներն այսօր նշում են Spacewar-ի 50-ամյակը, որն աշխարհի ամենաառաջին համակարգչային խաղերից մեկն է: Այն ստեղծվել է 1962 թվականին՝ մի համակարգչի վրա, որը սառնարանի չափսեր ուներ:
Daily Mail-ը գրում է, որ այն ժամանակ խաղը ստեղծել էին 4 ուսանողներ, իսկ անցած շաբաթ նույն ինստիտուտի ուսանողները ստեղծել են խաղի նոր տարբերակը` հիմնված նույն կոդի վրա, որը օգտագործվել էր 40 տարի առաջ:
Խաղի գաղտնագիրը 40 էջ է կազմում: Այն դեռևս հնարավոր է խաղալ համացանցում: