Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Դատավորի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՞

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, վաղը ժամը 11.30-ին կհապարակվի դատավոր Արման Թովմասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ Սամվել Հարությունյանի բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը:
Գործի քննությանն այսօր դատարան չէր ներկայացել դատախազության ներկայացուցիչը, իսկ դիմող Սամվել Հարությունյանն այսօր առավոտվանից բողոքի ցույցի էր դուրս եկել ՀՀ նախագահի նստավայրի առջև:

Հիշեցնենք, որ նախկինում Ստեփանավանի առաջին ատյանի դատավոր, իսկ այժմ վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանի և Ստեփանավանի բժշկական կենտրոնի ֆինանսական աուդիտոր Աշոտ Հարությունյանի միջև կենցաղային խոսակցությունից ծագած վեճի հետևանքով հայաստանյան 2 տարբեր դատարաններում այս պահին զուգահեռաբար 2 գործեր են քննվում:
Իսկ վերաքննիչ ատյանում Աշոտ Հարությունյանի հայրը` Սամվել Հարությունյանը փորձում է քրեական գործ հարուցել 2010 թ. նոյեմբերին դատարանի տարածքում չորս կարգադրիչների հետ իր որդուն ծեծի ենթարկած դատավորի նկատմամբ, քանի որ այս պահին դատավորի փոխարեն, իր որդին է մեղադրվում դատավորի նկատմամբ ոտնձգություն կատարելու համար:

Հիշեցնենք, որ դատավորի և քաղաքացու միջև տեղի ունեցած ծեծկռտուքի անմիջապես հաջորդ օրը առավոտյան ոստիկանները ձերբակալել, այնուհետ կալանավորել էին Աշոտ Հարությունյանին, որից հետո նա չորս ամիս կալանքի տակ էր անցկացրել: Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` սկզբում քր.օր.-ի 316 հոդվածով (Իշխանության ներկայացուցչին խոչընդոտել իր գործողությունները կատարել), հետո փոխել էին խուլիգանության հոդվածով, թե հայհոյել է և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում