Այսօր Կանադայի Ռեդուոտեր քաղաքում (Ալբերտա նահանգ) տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 30 մարդ:
Ավտոբուսը, որ ամենօրյա ուղերթ էր կատարում Ֆորտա-Մակմուրեից (Ալբերտա նահանգ) դեպի Էդմոնտոն, շրջվել է Էդմոնտոն քաղաքի մոտակայքում:
Ավտոբուսում եղել է 36 մարդ: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Ներկա պահին նրանց առողջությանը վտանգ չի սպառնում:
Վթարի պատճառները ճշտվում են, հաղորդում է RIA-Novosti-ն: