Ադելն ուրբաթ օրը մեծ ուրախություն է պատճառել իր երկրպագուներին` նոյեմբերին տեղի ունեցած իր վիրահատությունից հետո առաջին անգամ երգելով նրանց համար և ապացուցելով, որ վիրահատության պատճառով իր ձայնը չի վնասվել:
Reuters-ը հաղորդել է, որ 23-ամյա բրիտանացի երգչուհին պատրաստվում է իր պաշտոնական առաջին ներկայացումն անել կիրակի օրը «Գրեմմի»–ի մրցանակաբաշխության ժամանակ:
Բայց ուրբաթ օրը երգչուհին American TV-ի եթերում երեք երեք է կատարել, որոնցից մեկը եղել է նրա Rolling In The Deep–ը:
Նրա ձայնը գնահատել են մի շարք լրատվական կայքեր: TheInsider-ը շնորհակալություն է հայտնել «երաժշտության աստվածներին, որ երգչուհին դեռևս հիանալի ձայն ունի»: