Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն այս տարվա մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» միջազգային երաժշտական մրցույթի անցկացմանը հատկացնելու է 50 միլիոն մանաթ (63.3 միլիոն դոլար): Դա հաստատել է Նախարարների խորհուրդը: Այդ գումարը հատկացվելու է 2012 թվականի պետբյուջեից:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ընդդիմությունը զանգվածային ակցիաներ է իրականացնելու «Եվրատեսիլ 2012»-ի նախաշեմին՝ համարելով, որ այդ ժամանակ Ադրբեջանը կգտնվի Եվրոպայի ուշադրության կենտրոնում: