Monday, 13 05 2024
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել

Սյունիքի մարզկենտրոնի բյուջեն համեստ է, հույսը դոնորներն են

Կապանի 2011թ.-ի բյուջեն եկամտային մասով կազմում է 887 մլն 238 հազ. 400 դրամ, նույնքան էլ բյուջեի ծախսային մասն է: 2010թ.-ի համեմատ 2011թ.-ի բյուջեն եկամտային մասով ավել է 5,3 տոկոսով: Բյուջեի մուտքերի մեջ սեփական եկամուտը կազմում է 37,3 տոկոս: Այն 2010-ի նկատմամբ ավել է 17 տոկոսով: 2011թ. բյուջեով ավելացել են աշխատանքի վարձատրության համար նախատեսված գումարները` 6 տոկոսով, ինչը կապված է հանրապետությունում նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ: Ավելացել է նաև սոցիալապես անապահով ընտանիքներին, հաշմանդամներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին տրվող դրամական օգնությունների չափը` 9,5 տոկոսով: Բյուջեով նախատեսված է 10 մլն դրամ տրամադրել քաղաքապետարանին` ծառայողական մեքենայի ձեռքբերման համար, 10 մլն դրամ` վերելակների նորոգման, 4 մլն դրամ` գույքի և համակարգչային տեխնիկայի գնման, 20 մլն դրամ` խաղահրապարակների և հանգստյան գոտիների հիմնման նպատակով և այլն: Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը 2011թ.-ի բյուջեն իրատեսական է համարում: «Իմ կարծիքով` այն ավելի համեստ է, կարծում եմ, որ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ ավելի շատ գործեր կարող ենք անել և 2011-ի վերջում կարձանագրենք, որ արել ենք ավելին, քան նշված է բյուջեում» – ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է 2010-ի բյուջեի կատարողականին, ապա ըստ քաղաքապետի` այն 94-95 տոկոս է, ինչը 2-3 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ավելացնենք, որ արդեն պայմանավորվածություն կա Լեհաստանի դեսպանատան հետ. նրանց կողմից տրամադրվելիք 16 հազար եվրոյով նորոգվելու է քաղաքի թիվ 1 մանկապարտեզի սանհանգույցը: Բացի դրանից, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աջակցությամբ կապամոնտաժվի Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու «Սատանայի անիվ» կոչվող կարուսելը, որը, անվտանգությունից ելնելով, չի աշխատում արդեն մի քանի տարի: Կոմբինատի արտադրամասերից մեկում ապամոնտաժված կարուսելից կպատրաստվեն փոքր չափի կարուսելներ, որոնք կտեղադրվեն քաղաքի տարբեր թաղամասերում: ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ (36 մլն դրամ) բարեկարգման աշխատանքներ կկատարվեն Վահանավանքի տարածքում` այն զբոսաշրջության համար հարմարավետ դարձնելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում