Ռումինիայի խորհրդարանն այսօր հաստատել է կառավարության նոր կազմը, որը ղեկավարվելու է լրտեսների նախկին ղեկավարի կողմից: Վերջինս խոստացել է պահպանել տնտեսական խիստ միջոցառումները՝ միջազգային վարկեր ստանալու նպատակով, բայց նաև խոստացել է բարձրացնել հանրային սեկտորի աշխատավարձերի չափը՝ հենց որ դա հնարավոր լինի:
Associated press-ը գրել է, որ երկրի նոր վարչապետ Միխայ Ունգուրյանուն ասել է, թե բարգավաճման դարաշրջանը վաղը չի սկսվելու:
Կառավարության փոփոխությունն անհրաժեշտ էր դարձել երկուշաբթի օրը, երբ Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկը հանկարծակի կերպով հրաժարական էր տվել՝ տնտեսական խիստ միջոցառումների պատճառով ամիսներ շարունակ տևած լայնածավալ ցույցերից հետո: