Սոմալեցի ծովահեններն անցած տարի համաշխարհային տնտեսությանը պատճառել են 6.6-6.9 մլրդ դոլարի վնաս:
Այս մասին նշված է Oceans Beyond Piracy-ի`One Earth Future ամերիկյան ֆոնդի նախագծի հաշվետվության մեջ: Կազմակերպության հաշվետվության մեջ նշվում է, որ 80 տոկոս վնասը կրել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունները, մնացած վնասը կրել են պետությունները:
Մասնավոր առևտրականները վառելիքի հավելյալ ծավալների վրա ծախսել են մոտ 2.7 մլրդ դոլար. նավերը, ելնելով անվտանգությունից, ստիպված մեծացնում են արագությունը Սոմալիի ափերի մոտ:
Գումարի 99 տոկոսը ծախսվել է նավերի պաշտպանության համակարգի ուժեղացման վրա:
Մասնավորապես, 1.3 մլրդ դոլար է ծախսվել զինված գործողությունների, 1.1 մլրդ`անվտանության համակարգերի վրա: Եվս 650 մլն դոլար ծախսվել է ապահովագրական ու այլ ծախսերի վրա:
Միջին փրկագինը, որ պահանջում են սոմալեցիները գերիների համար, տարեցտարի ավելանում է:
2010թ. տվյալով` զինված գործողությունների վրա ծախսվել է շուրջ 2 մլրդ դոլար, փրկագինների վրա` ավելի քան 238 մլն դոլար: Ընդհանուր վնասը տատանվել է 7-12 մլրդ դոլարի սահմանագծում: