ԱՄՆ-ի նախկին ծովայինը, ում Իրանում լրտեսության մեղադրանքով դատապարտել են մահվան, կարող է փրկվել, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը որոշում կայացնի բանտարկյալների փոխանակման վերաբերյալ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ծովայինի իրանցի դատապաշտպանը:
The Washington Post-ի հաղորդմամբ՝ իրավաբան Մուհամադ Հոսեին Աղասին ասել է, որ 28-ամյա Ամիր Միրզայի Հեքմաթին հնարավոր է՝ կախաղան բարձրացվի, երբ վերաքննիչ դատարանը վերանայի որոշումը: Դատարանը պետք է որոշում կայացներ մինչև հունվարի 25-ը: Հայտնի չեն հետաձգման պատճառները:
Աղասին ասել է, որ չափազանց կարևոր էր Օբամայի վարչակազմի օգնությունը ծովայինին փրկելու համար: Ըստ նրա՝ վարչակազմը կարող էր Իրանին առաջարկել բանտարկյալների փոխանակում: