Գյուղնախարարության անասնաբուծության և տոհմային գործերի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը, ամփոփելով տարին, մեզ հետ զրույցում նշեց, որ տարին բավականին ճգնաժամային էր գյուղատնտեսական ոլորտի համար: Եվ եթե երկրագործության ոլորտում մոտավորպես մինչև 20 տոկոս անկում ունեցանք նախորդ տարվա համամատ, ապա անասնապահության ոլորտում նախորդ տարվա համեմատ 1.5 տոկոս աճ է արձանագրվել: Արդյունքում ավելի շատ միս ու ձու է արտադրվել: Ավելին` 2010թ արտադրվել է 700 միլիոն ձու: Աշոտ Հովհանիսյանի խոսքերով, նման ցուցանիշ չի եղել ո՛չ խորհրդային, ո՛չ ետխորհրդային տարիներին: Խոսելով սպասելիքների մասին` պրն. Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին անասնապահության ոլորտում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կավելանա, ինչին կնպաստի դրսից էգերի ներկրումը: Իսկ ինչ վերաբերում է ոչխարներին, ապա նրանց արտահանումը կավելանա, որի միջոցով մարդիկ կկարողանան եկամուտ ապահովել: «Մենք չենք կարող ավելի վատ ցուցանիշներ ունենալ, տարեցտարի կբարելավենք` նոր տեսակի խոշոր եղջերավոր անասուններ ներկրելով Հայաստան»: