«Հրապարակ»-ը գրում է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է ջանասիրաբար կատարել իր «սուրբ պարտականությունը»՝ կադրային փոփոխությունները:
«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ նա նոր նշանակում է արել Տավուշի մարզում: Ոստիկանության Տավուշի բաժնի պետ է նշանակել Գագիկ Դալլաքյանին, ով մինչ այդ նույն վարչությունում զբաղեցրել է այլ պաշտոն: Փոխվել է նաև հջևանի բաժնի պետը: Նոր պետ է նշանակվել Ստեփան Մելքոնյանը»,- հավելում է թերթը: