Բրազիլիայի իշխանությունները հայց են ներկայացրել Twitter սոցիալական կայքի դեմ` պահանջելով ջնջել այն միկրոբլոգները, որոնցում վարորդներին զգուշացնում են, թե ճանապարհի որ հատվածներում կան տեսախցիկներ կամ ճանապարհային ոստիկաններ:
Բրազիլիայի իշխանությունները հայտարարել են, որ սոցիալական կայքերն այս կերպ խանգարում են կառավարությանը պայքարել արագությունը գերազանցած կամ ոչ սթափ վիճակում ղեկին նստած վարորդների դեմ:
Կառավարությունը պահանջում է սոցիալական կայքին տուգանել օրը 500 հազար ռեալով, եթե վերջինս չկատարի պահանջը:
Twitter–ի ներկայացուցիչները դեռևս չեն արձագանքել բրազիլական իշխանությունների այս պահանջին: