Գերմանիայի խոշորագույն Deutsche Bank կոնցեռնը հայտարարել է Բեռլինի Գուգհենհայմի թանգարանի մասնաճյուղի փակման մասին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Գերմանիայի մայրաքաղաքում թանգարանը բանկի ու Սոլոմոն թանգարանի համատեղ ֆոնդի նախագիծն էր:
Թե ինչ պատճառով են կազմակերպությունները որոշել դադարեցնել 1997-ից շարունակվող համագործակցությունը, հայտնի չէ:
Deutsche Bank-ի և ֆոնդի պայմանագիրը վերջանում է 2012 թ. վերջին: Հաղորդվում է, որ դրա վերջնաժամկետի ավարտից հետո կողմերը նախատեսում են գտնել նոր ձևեր ժամանակակից արվեստի ոլորտում համագործակցության համար:
Թանգարանի գերմանական մասնաճյուղի գոյության ընթացքում կազմակերպել է 57 ցուցադրություն: Այս ընթացքում թանգարան է այցելել 1,8 մարդ:
Deutsche Bank-ի հայտարարության մեջ նշվում է, որ ընկերությունը Բեռլինի կենտրոնում գտնվող շինությունը կօգտագործի որպես գործարար կենտրոն:
Գուգենհայմի առաջին թանգարանը բացվել է 1939 թ. Նյու Յորքում: Ավելի ուշ այն մասնաճյուղեր ունեցավ աշխարհի մի շարք քաղաքներում` Լաս Վեգաս, Բեռլին, Վենետիկ:
Մոտ ապագայում Գուգենհայմի թանգարանների մասնաճյուղեր կբացվեն Բիլբաոյում ու Աբու Դաբիում: