12-րդ հնգամյա պլանի (2011-2015) տարիներին Չինաստանի իշխանությունները պատրաստվում են կրճատել պետական հաստատությունների մեքենաների թիվը ճանապարհներին: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ վկայակոչեով տեղի մամուլը:
Ծառայողական փոխադրամիջոցների օգտագործման ու էներգառեսուրսների տնտեսմանն ուղղված բարեփոխումների նախագծի համաձայն՝ բոլոր ծառայողական ավտոմեքենաները շաբաթվա մեջ մեկ օր չեն օգտագործվի:
Բոլոր պաշտոնյաներին կպարտադրեն քայլել, ակտիվոեն օգտվել հեծանիվից կամ հասարակական տրանսպորտից:
Մասնավորապես, ծառայողական գործի դեպքում մեկ կիլոմետր հեռավորությունը նրանք կհաղթահարեն ոտքով, 3 կմ-ը՝ հեծանիվով, 5 կմ-ը՝ հասարական տրանսպորտով:
Այս նորամուծությունն առայժմ կիրականացվի փորձնական: