Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Գեներալ Մանվելի ազգականն ու հովանավորյալը` իրար դեմ. մամուլ

Aravot.am-ը գրում է, որ Հայաստանի մոտ 900 համայնքից 40-ում, փետրվարի 12-ին ընտրելու են համայնքապետեր: Սա այս տարի ՏԻՄ առաջին ընտրությունն է և վերջին ընտրությունը ՀՀ ԱԺ ընտրությունից առաջ, սակայն ՀՀ ԱԺ ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած ոչ բոլոր ուժերն են ակտիվ մասնակցում ՏԻՄ ընտրությանը:

«Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը և Կոնգրեսում հավաքված 18 կուսակցություններից և ոչ մեկը այս ընտրություններում չունի ներկայացուցիչ: Միայն Հրազդանում քաղաքապետ դառնալու հայտ է ներկայացրել ՀԱԿ-ական Սասուն Միքայելյանը, այն էլ` սեփական նախաձեռնությամբ, Կոնգրեսը նրան չի առաջադրել, բայց սատարում է:

Առանձնապես ակտիվ չեն նաև կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները: ԲՀԿ-ն թեկնածու ունի կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարազատ Կոտայքի մարզում` Հատիս և Սևաբերդ գյուղերում` այստեղ առաջադրվել են միայն գործող գյուղապետերը` Սամվել Գարսևանյանն ու Հակոբ Բաբայանը և Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում` Անդրանիկ Վիրաբյանը, որը մրցելու է երկու հանրապետականների հետ` գործող գյուղապետ Հայկ Քամալյանի և Արթուր Վանեսյանի:

Կոտայքի Քանաքեռավան գյուղում ԲՀԿ-ն թեկնածու չունի, այստեղ էլի մեկ թեկնածու կա՝ վերջին 10 տարին գյուղապետ հանրապետական Ջիվան Քամալյանը:

Կոալիցիոն «Օրինաց երկիրը», ԲՀԿ-ն նման միայն երեք գյուղում են ուժերը փորձում: Շիրակի մարզի Նահապետավան գյուղում երեք անգամ գյուղապետ ընտրված Սաշա Վարդանյանն է նորից առաջադրվել և պայքարելու է անկուսակցական Գոռ Պետրոսյանի հետ: Շիրակի Գեղանիստ գյուղում էլ գործող անկուսակցական գյուղապետ Աղասի Ղազարյանի մրցակիցը ՕԵԿ-ական Արտյոմ Ալեքսանյանն է: Եվ վերջապես Շիրակի Տուֆաշեն գյուղում գյուղապետ դառնալու համար կպայքարեն անկուսակցական Յուրիկ Կիրակոսյանը, ՕԵԿ-ական Ալիկ Հարությունյանը և ՀՀԿ-ական Արտակ Եգորյանը:

Հենց Հանրապետական կուսակցությունն էլ ամենաակտիվն է: Այնքան ակտիվ, որ մի քանի գյուղում ընտրապայքարը ընթանալու է «Հանրապետականն ընդդեմ Հանրապետականի» ձևաչափով:

«Հանրապետականն ընդդեմ Հանրապետականի» ընտրություն անցյալում էլ էր եղել Տավուշի Աչաջուր, Լոռու Մարգահովիտ և այլ գյուղերում: Բայց եթե այս դեպքերում մի աթոռի համար երկու Հանրապետական էր «կռիվ» տալիս, ապա հիմա Գեղարքունիքի Նորաբակ, Լոռու Չկալով գյուղերում մեկ աթոռի համար պայքարում է ամբողջ երեք Հանրապետական. Նորաբակում`գործող գյուղապետ Գարիկ Ասատուրյանի մրցակիցներն են Հովհաննես Զարգարյանն ու Հայկազ Մարկոսյանը: Իսկ Չկալովում գործող գյուղապետ Վիլուն Շաքարյանի հետ կմրցեն Ռոման Շաքարյանն ու Ռոման Մխիթարյանը»,- ապա թերթը հավելում է.

«Երկու Հանրապետական մեկ աթոռի համար պայքար էլ կա: Նման ընտրություն է լինելու Արագածոտնի Սարալանջ, Գեղարքունիքի Զովաբեր, Լոռվա Բլագոդարնոյե, Շիրակի Պեմզաշեն և Գառնառիճ, Տավուշի Խաշթառակ գյուղերում:

Բայց Հանրապետականների ամենահետաքրքիր և թեժ պայքարը լինելու է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդավայրում: Թեկնածուներից մեկը՝ Գրիգոր Գրիգորյանը, Մանվել Գրիգորյանի ազգականը չէ, բայց նրա հովանավորյալն է: Գրիգոր Գրիգորյանը Արշալույսի միակ և անմրցակից գյուղապետ էր այնքան ժամանակ, քանի դեռ Մանվել Գրիգորյանի եղբայրները և եղբորորդիները գեներալի հետ հակասություններ չունեին: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ գեներալի եղբորորդին՝ ՀՀԿ ցուցակով պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, հրապարակավ «ուրացավ» հորեղբորը և հավատարմության երդում տվեց ՀՀԿ-ին, գեներալի հովանավորյալ գյուղապետի տասնամյակների գործունեության մեջ հայտնաբերվեցին բազմաթիվ խախտումներ ու չարաշահումներ: Արտահերթ ընտրություններում գյուղապետ «ընտրվեց» գեներալի մյուս եղբորորդին՝ Զարզանդ Գրիգորյանը, որը Հրանտ Գրիգորյանի համակիրն ու համախոհն էր: Իսկ գեներալի հովանավորյալ Գրիգոր Գրիգորյանն անգամ 3 տարվա ազատազրկման ենթարկվեց ու միլիոնների տույժ-տուգանքներ մուծեց:

Առաջիկայում նաև Արշալույսում են ընտրություններ և հիմնական թեկնածուները լինելու են նախկին գյուղապետ, գեներալի հովանավորյալ Գրիգոր Գրիգորյանն ու գործող գյուղապետը՝ գեներալի ազգական, հանրապետականներին հավատարիմ, ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի հովանավորյալը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում