«Եթե ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին չի հաջողվում խորհրդարանի դահլիճում պատգամավորներ հավաքել ու ՀՀԿ-ի համար կարևորագույն օրենքներն անցկացնել, ապա աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Մխեյանը չի կարող ապահովել Աժ բնականոն գործունեությունը»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Բանն այն է, որ երեկ խորհրդարանի շենքում անասելի ցուրտ Էր. չէին գործում ջեռուցման համակարգերը, ինչն էլ հարուցել էր ոչ միայն Աժ աշխատակազմի, այլև պատգամավորների ու լրագրողների դժգոհությունը: Եվ միայն բազմաթիվ բողոքներից հետո Գագիկ Մխեյանը հանձնարարեց արագ կարգավորել խնդիրն ու լուծել ջեռուցման հարցը:
Դժվար է ասել՝ շաբաթ-կիրակի օրերին խորհրդարանը որոշել էր անցնել խնայողական ռեժիմի՞, թե՞ ժամանակավորապես շարքից դուրս էր եկել ջեռուցման համակարգը: Փաստն այն է, որ երեկ Աժ-ում մարդիկ մրսում էին: