Ըստ «Հրապարակ»-ի հավաստի աղբյուրների՝ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը PR խումբ Է հավաքում, որն, ըստ երևույթին, զբաղվելու Է նրա քաղաքական PR-ով և նախընտրական կամպանիայի ծավալմամբ:
«Իսկ մինչ այդ խումբը կսկսի աշխատել, իր գործունեությունն Է ակտիվացրել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, որը սկսել Է մամուլում ինտենսիվորեն հաղորդագրություններ տարածել իր իրականացրած աջակցության ծրագրերի մասին: Հատկապես շեշտվում Է, որ հիմնադրամն ընդլայնել Է իր գործունեության աշխարհագրությունը դեպի Արցախ և Ջավախք:
Եվս մի բան է վկայում Կարապետյանի մոտալուտ ակտիվանալու մասին. նա վերջերս ավելի հաճախակի Է այցելում Ռուսաստանի Դաշնություն, որտեղ, մեր տեղեկություններով, հանդիպումներ Է ունենում քաղաքական Էլիտայի որոշ ներկայացուցիչների հետ: Այս քաղաքական ակտիվության համապատկերի մեջ միայն չի տեղավորվում Կարեն Կարապետյանի լռությունը, որը նա շարունակում է պահպանել»,- հավելում է թերթը: