Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, Եգիպտոսում վերջին երեք օրերի ընթացքում ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով զոհվել է 12 մարդ: Միայն շաբաթ օրը վիրավորվել է 275 մարդ, որոնցից 50-ը հոսպիտալացվել են:
Ներկայիս բողոքի ակցիայի յոթ մասնակիցներ մահացել են Կահիրեի կենտրոնում՝ ներքին գործերի նախարարության շենքի մոտ: Հինգ ցուցարար մահացել է Կահիրեից 140 կմ արևելք գտնվող Սուեզ քաղաքում:
Ցուցարարները կոչ են անում քաղաքացիական անհանդուրժողականություն ցուցաբերել, որպեսզի իշխող զինվորական Գերագույն խորհուրդը իշխանությունը հանձնի քաղաքական կառույցներին:








































