Սիրիայի բանաձևի շուրջ հնարավոր է համաձայնության հասնել, եթե ՄԱԿ-ի ԱԽ նիստին մասնակից երկրները կառուցողական մոտեցում ցուցաբերեն: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Եթե մեր գործընկերները կառուցողական մոտեցում ցուցաբերեն, ապա արդյունքում մենք կստանանք ոչ թե մարոկյան, այլ կոլեկտիվ բանաձև, որի տակ, ես համոզված եմ, կստորագրեն բոլոր երկրներն առանց բացառության, և մենք այսպիսով գործընթացը կավարտենք կոնսենսուսով»,- ասել է Լավրովը:
ՄԱԿ-ի ԱԽ-ն մի քանի ամիս է՝ տարաձայնությունների պատճառով չի կարողանում հաստատելՍիրիայի վերաբերյալ բանաձևը:









































