Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Արամ Ա. Կաթողիկոս. «Գիրքը դարձել է կեանքիս ամենասիրելի ընկերներից մէկը»

Շաբաթ 4 Փետրուար 2012-ի առաւօտուն, Վանայ Ձայնի եւ OTV-ի հետ Հայ Գիրքի Տարուան առիթով ունեցած իր հարցազրոյցին ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս յատուկ կարեւորութեամբ անդրադարձաւ Հայ Գիրքին ունեցած առանցքային դերին Հայ Ժողովուրդի կեանքէն ներս:

Վեհափառ Հայրապետը ըսաւ. «Հայ Գիրքը աղբիւր է մեր հոգեմտաւոր արժէքներուն. պէտք է մօտենալ այդ աղբիւրին: Հայ Գիրքը դէպի ճշմարիտ հայութիւն առաջնորդող ապահով ճամբայ է. պէտք է քալել այդ ճամբէն: Հայ Գիրքը մեր կեանքը հայոց պատմութեան հարազատ ճառագայթներով լուսաւորող արեւ է. պէտք է բացուիլ այդ արեւին: Հետեւաբար, սովորական երեւոյթ մէ չէ Հայ Գիրքը, ան սրբազան արժէք է: Այս գիտակցութեամբ ու նախանձախնդրութեամբ հարկ է մօտենալ հայ գիրքին»:

Շարունակելով իր խօսքը Վեհափառ Հայրապետը ըսաւ. «Նախակրթարանի տարիներէս սկսեալ ես մօտ եղած եմ Հայ Գիրքին: Մեր ուսուցիչները այսպէս դաստիարակեցին մեզ: Հակառակ այդ օրերու մեր տնտեսական խեղճ պայմաններուն, մենք գիրք գնեցինք, գիրք պահեցինք, գիրք կարդացինք, գրատուներ այցելեցինք, մատենադարններ գացինք, մեր տուներուն մէջ փոքր գրադարաններ հաստատեցինք: Այս բոլորէն անդին` գիրք կարդացինք: Այսօր այս երեւոյթները սկսած են նահանջել մեր կեանքէն ներս: Չ’ըսենք պայմանները փոխուած են: Մեր կեանքի պայմանները մենք երբեմն պէտք է ստեղծենք: Ինչո՞ւ հեռու պիտի մնանք գիրքէն: Համակառքիչը իր տեղը ունի ու գիրքը` իր տեղը: Նայեցէ՛ք իմ շուրջս. գիրքեր ու միայն գիրքեր կը տեսնէք. ի՜նչ հոգեպարար տեսարան է այս: Տարիներու ընթացքին ես հաւաքած եմ այս գիրքերը: Անոնցմէ շատ բան առած եմ, շատ բան սորված եմ: Իմ հոգեմտաւոր կազմաւորումիս մէջ այս գիրքերը կարեւոր դեր ունեցած են, անոնք իմ մնայուն բարեկամներս դարձած են, իմ կեանքս շրջապատող, լեցնող ու հարստացնող»:

Անդրադառնալով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կարեւոր ներդրումին Հայ Գիրքի տպագրութեան ու տարածման աշխատանքներուն մէջ, Վեհափառ Հայրապետը ըսաւ. «Վերանորոգ յանձնառութեամբ մեր Սուրբ Աթոռը պիտի շարունակէ իր առաքելութիւնը Հայ Գիրքի տարածման մէջ, որովհետեւ կը հաւատանք Հայ Գիրքին ճակատագրական դերին` հայապահպանման, ազգակերտման ու հայրենակերտման աշխատանքներուն մէջ: Հայ Գիրքը նաեւ կարեւոր դեր ունի հայ եկեղեցւոյ հոգեւոր առաքելութեան ծիրէն ներս: Չմոռնանք երբեք, որ Հայ Գիրքին ու գրականութեան, Հայ Գիրքին ու մշակոյթին աղբիւրը ու ռահվիրան դարձաւ հայ եկեղեցին»:

Իր խօսքի աւարտին, Վեհափառ Հայրապետը ջերմօրէն ողջունեց Վանայ Ձայնին կատարած դերը ընդհանրապէս հայ արժէքներու տարածման ու յատկապէս Հայ Գիրքի նկատմամբ մեր ժողովուրդին ցուցաբերած սիրոյն ու յարգանքին առաւել խորացման աշխատանքներուն մէջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում