ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար ևս «մեկ սկանդալ կարող է ծագել», եթե ՄԱԿ-ի ԱԽ քվեարկության ժամանակ Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծն ընդունվի:
Ինչպես կարծում են ՌԴ ԱԳՆ-ում, ընթացիկ բանաձևի ընդունումը միջամտություն է Սիրիայի ներքին գործերին: Լավրովը հայտարարել է, որ փետրվարի 3-ին Ռուսաստանի կողմից առաջարկված բանաձևի տեքստի փոփոխություններն ուղղված էին «ինչպես Հիլարի Քլինթոնին, այնպես էլ ՄԱԿ-ում մեր ներկայացուցչին»:
ՄԱԿ-ի լրատվության ծառայության տեղեկատվության համաձայն՝ ԱԽ նիստը տեղի կունենա այսօր, որի ժամանակ հնարավոր է՝ տեղի ունենա Սիրիայի վերաբերյալ բանաձևի քվեարկություն:










































