Փետրվարի 3-ին` ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984թ. ծնված Սերգեյ Բերակչյանին:
Պարզվել է, որ նա 2011թ. հունիսին, հյուրընկալվելով Երևան քաղաքի Թումանյան փողոցի մի բնակարանում, այնտեղից գողացել է նոութբուք և բջջային հեռախոս:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: