Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիա այցելելու հրավեր է ուղարկել ամերիկացի գրող Պոլ Օսթերին, ով ներկայումս հեռակա կարգով բանավեճի մեջ է մտել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:
Իր նամակում Քըլըչդարօղլուն նշել է, որ Թուրքիայում շատերը հետաքրքրություն են ցուցաբերում ամերիկացի գրողի ստեղծագործությունների նկատմամբ: Քըլըչդարօղլուն ընդգծել է, որ վարչապետ Էրդողանի վերջին մեկնաբանությունները չեն արտացոլում թուրքական հասարակության մտածելակերպը: