Լոնդոնում կայանալիք oլիմպիական խաղերի ժամանակ աշխատել պատրաստվող ավելի քան 10000 կամավոր է ուրբաթ օրն այցելել ուսումնական առաջին միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ուեմբլի արենայում:
Associated Press-ը գրում է, որ այդտեղ օլիմպիական խաղերը տեղի են ունեցել 1948 թվականին: Սա ուսումնական առաջին միջոցառումն էր, որին հաջորդելու են ևս հինգը՝ մինչ խաղերի` հուլիսի 27-ին սկսվելը:
Ըստ կազմակերպիչների կողմից արված հայտարարության՝ կանխատեսվում է, որ յուրաքանչյուր միջոցառման ժամանակ ներկա կլինի 70000 ընդհանուր կամավորների 70 տոկոսը:







































