Եվրոպական միության կառավարությունները հնարավոր է, որ գալիք մի քանի ամիսների ընթացքում արգելեն հեռահաղորդակցման սարքավորումների վաճառքն Իրանին։ Նոր պատժամիջոցները քննարկվել են ԵՄ փորձագետների կողմից՝ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ:
ԵՄ պատգամավորներն ուրբաթ օրն ասել են, որ Միության 27 կառավարությունները համաձայնել են որպես թիրախ այս անգամ ընտրել այն սարքավորումները, որոնք Իրանի իշխանությունները կարող են օգտագործել հակակառավարական այլախոհներին բացահայտելու համար:
Reuters-ը գրում է, որ նոր պատժամիջոցները կարող են մեծացնել պաշտոնյաների թիվը, որոնց վրա կազդի ակտիվների սառեցումը և վիզաների վրա դրված արգելքը:










































