Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրվում է «Վալենսիա»-ի երկու առանցքային ֆուտբոլիստների` Խորդի Ալբայի և Ադիլ Ռամիի ծառայություններով:
Ալբայի պայմանագրի ժամկետը «չղջիկներ»-ի հետ լրանում է 2013 թվականին, իսկ ակումբի` նոր համաձայնագրի ստորագրման նպատակով գործադրվող բոլոր ջանքերն ապարդյուն են, քանի որ ֆուտբոլիստը «Վալենսիա»-ից իր աշխատավարձի եռակի ավելացում է պահանջում:
Իսպանական ԶԼՄ-ները նաև հաղորդում են, որ Լա Լիգայի գործող չեմպիոնի սկաուտները երկար ժամանակ հետևում են Ադիլ Ռամիի խաղին, որի հետ «Բարսելոնա»-ն կարող է պայմանագիր ստորագրել 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: