Երևանի քսան դպրոցներում ցրտերի պատճառով դասերը հետաձգվել էին: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այժմ բոլոր դպրոցներում դասերը վերսկսվել են: «Բոլոր այն դպրոցները, որտեղ դասերը հետաձգվել էին այժմ շարունակում են ուսումնական գործընթացը: Այս երկու շաբաթվա ընթացքում արվել է հնարավոր ամեն բան դպրոցները տաքացնելու համար: Իհարկե, ջեռուցումը կատարվել է միայն էլեկտրական վառարաններով, բայց ստեղծված են բոլոր պայմանները անխափան դասապրոցես անցկացնելու համար»,- ասաց Նարինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ըստ սանիտարական նորմերի դասասենյակներում պետք է լինի 17 և ավելի, միջանցքներում` 15, իսկ սպորտդահլիճում` 14-ից 15 աստիճան: