Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդին` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը վիճարկելու դիմում ներկայացրած սենատորների պատվիրակությունը փետրվարի 5-ին այցելելու է Ադրբեջան: Նրանց հրավիրել է երկրի` Սփյուռքի հետ կապերի պետական հանձնաժողովը:
«Ֆրանսիացի սենատորները հանդիպումներ կունենան Միլի մեջլիսում, մի շարք նախարարություններում, կայցելեն նաև փախստականներին և պարտադրված տեղահանվածներին, կծանոթանան նրանց կենսապայմաններին»,– տեղեկացնում է Trend գործակալությունը:
Այցը կտևի մինչև փետրվարի 10-ը:










































