РИА Новости-ի փոխանցմամբ՝ Իրանի իշխանություններն այսօր իրենց քաղաքացիներին արգելել են ցամաքային տրանսպորտով մեկնել Սիրիա: Այդ արգելքն առաջին հերթին վերաբերում է իրանցի ուխտավորներին, որոնք ամեն տարի հարյուր հազարներով այցելում են Դամասկոսում գտնվող Զեյնաբի (իմամ Հուսեյնի քույր) դամբարան:
Նրանց խորհուրդ է տրվում օգտվել օդային տրանսպորտից: Արգելքը պայմանավորված է վերջին շրջանում Սիրիայում բավական հաճախակիացած Իրանի քաղաքացիների առևանգմամբ: Սիրիական ընդդիմությունը կարծում է, որ իրանցի զինվորականները մասնակցում են Սիրիայում զանգվածային ելույթների ճնշմանը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սիրիայում առևանգվել են իրանցի 7 ինժեներներ և 22 ուխտավորներ:











































