Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար հարձակվող Ուգո Սանչեսը իսպանական մամուլին տված հարցազրույցում նշել է, թե ինչպիսի հատկանիշներով պետք է օժտված լինի մասնագետը, ով ցանկանում է գլխավորել «արքայական ակումբը»: Սանչեսը նաև հայտարարեց, որ ինքը կարող է հաջողության հասնել «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում.
«Աշխարհում կան ուժեղ մասնագետներ, ովքեր կարող են աշխատել այս թիմի հետ: Սակայն նրանք ծանոթ չեն ակումբի ներքին խոհանոցին և ինքնատիպությանը: Իսկ այդ գործոններից անտեղյակ լինելը դժվարեցնում է մարզչի աշխատանքը: Հուսով եմ` կգլխավորեմ «Ռեալ»-ը»:








































