Monday, 13 05 2024
10:37
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի

Րաֆֆի Հովհաննիսյանը հավակնություն չունի ցուցակի առաջին կամ մեկ այլ համարի

Մինչև ԱԺ առաջիկա ընտրությունները «Ժառանգությունը» կշարունակի շփումներն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության և քաղաքական այլ ուժերի հետ: Այսօր կայացած մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Կարծում եմ, որ մենք ու «Ազատ դեմոկրատներ»-ն առանձին-առանձին ազատորեն կարող ենք մուտք գործել խորհրդարան, հետևաբար կարծիքը, որ դաշինք կազմում են յոթ տոկոսանոց շեմը հաղթահարելու համար, ճիշտ չէ: «Ժառանգություն»-ը որևէ խնդիր չունի առավել մեծ թիվ ունենալու խորհրդարանում: Սա խնդիր չէ, բայց մենք պատրաստվում ենք մեծ լուծումների: Դրա համար էլ առայժմ չեմ կարող ասել` կլինի՞ դաշինք «Ազատ դեմոկրատներ»-ի հետ, թե՞ ոչ:

Միաժամանակ, ենթադրում եմ, որ այս ընթացքում լայն օրակարգով հանդիպելու ենք բազմաթիվ կուսակցությունների, ինչու ոչ` իշխանության մաս կազմող ուժերի հետ, եթե, իհարկե, նրանք ուզում են ազատ ու արդար ընտրություններ անցկացնել»,- ասաց Հովհաննիսյանը::

Կուսակցության ղեկավարը նշեց նաև, որ նախընտրական ցուցակի հարցով քննարկումներ տեղի չեն ունեցել, չեն քննարկվել նաև մեծամասնական ցուցակին առնչվող հարցեր:

«Իհարկե, ցուցակներ կազմելու ժամանակ լինում են ճնշումներ: Ես ինքս հավակնություն չունեմ ցուցակի առաջին կամ մեկ այլ համարի: Արժանի շատ մարդիկ կան` գլխավորելու մեր ցուցակը, ես պատրաստ եմ զիջել իրենց, ես ուզում եմ` նոր սերունդ զարգանա»:

Լրագրողներից մեկի հարցին` ո՞րն է լինելու ընտրողներին գրավելու «Ժառանգության» քայլը, նա պատասխանեց. «Քաղաքացու իրավունք և պետության շահ. սրանք են այն ուղենիշները, որոնցով «Ժառանգություն»-ը պետք է ներկայանա հասարակությանը: Ինչ վերաբերում է մեր հեղինակությանը, ապա այն բազմաթիվ սլաքների ենթարկված հեղինակություն է: Բայց մենք, ուշադրություն չդարձնելով այս հանգամանքին, պետք է կենտրոնանանք մեր գործերի վրա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում