Մոսկվայի «Դինամո»-ի նորեկը` Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ռուսական մամուլին տված հարցազրույցում նշեց, որ թիմի հաջողության համար կներդնի իր ողջ ուժերը.
«Ամեն ինչ պարզ է. ես այստեղ եմ, քանի որ Անտոն Շունինը վնասվածք է ստացել: Այդ պատճառն այդքան էլ հաճելի չէ: Սակայն պայմանագիր ստորագրելուց հետո անբացատրելի ինչ-որ բան էի զգում: Կներդնեմ ողջ ուժերս, որպեսզի թիմը հաջողության հասնի:
«Շունինը «Դինամո»-ի առաջին համարն է, իսկ ես պետք է փորձեմ ուսումնամարզական հավաքի ժամանակ կազմակերպվող խաղերի արդյունքում արժանանալ մրզչական շտաբի վստահությանը: Իմիջիայլոց, ես ու Շունինն արդեն հանդիպել ենք հիվանդանոցում: Ես բուժզննում էի անցնում, իսկ նա ապաքինվում էր վնասվածքից: Մենք շատ ուրախ էինք, որ կրկին հանդիպել ենք»: