Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի գծով ԵԽԽՎ համազեկուցողներ Պեդրո Ագրամունտը (Իսպանիա) և Ջոզեֆ Գրեշը (Մալթա) հունվարի 31-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում գտնվել են Ադրբեջանում:
Այստեղ նրանք ադրբեջանական ղեկավարության հետ քննարկել են նախորդ տարվա գարնանը դատապարտված 16 բանտարկյալների ազատ արձակման հարցը, որոնց անվանում են «խղճի բանտարկյալներ»:
Համազեկուցողները հույս են հայտնել, որ իրենց նշած անձինք շուտով կհայտնվեն ազատության մեջ: Միևնույն ժամանակ համազեկուցողները հրաժարվել են գնահատական տալ այդ ակտիվիստների նկատմամբ կիրառվող քրեական հետապնդումներին և նրանց անվանել քաղբանտարկյալներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նախորդ տարվա գարնանը ձերբակալված այդ 16 մարդկանց ճանաչել էր որպես «խղճի բանտարկյալներ»:








































