«ՀԺ»-ն գրում է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կղեկավարի Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային նախընտրական շտաբը: Օրերս տեղի Է ունեցել ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նիստ, որտեղ նա ընտրվել է խորհրդի նախագահ:
«Ղուկասյանի տեղակալի կարգավիճակը ստացել են Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը և մարզի քաղաքաշինական տեսչության պետ ժորա Միքայելյանը: Մարզային խորհրդի նիստում քննարկվել են նաև նախընտրական հարցեր, մասնավորապես, թե կուսակցությունը քանի նախընտրական շտաբ է բացելու, որ տարածքներում, և որ շտաբը ով Է ղեկավարելու»:
Վարդան Ղուկասյանը, թերթի տեղեկություններով, հատուկ կարևորություն Է տվել թիվ 34 ընտրատարածքում սպասվող պայքարին, որտեղ ՀՀԿ-ի թեկնածու Արման Սահակյանը մրցակցելու Է ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի հետ: