Ֆրանսիական դատարանն այս շաբաթ որոշել է, որ Google-ը պետք է մի քանի հարյուր հազար դոլարի տուգանք մուծի՝ ֆրանսիական քարտեզագրման ընկերությանը հասցրած վնասի համար: Դատարանն ընկերությանը մեղադրում է նրանում, որ անվճար քարտեզներ առաջարկելով՝ այն դադարեցնում է մրցակցությունը:
Bottin Cartographes-ը, որը քարտեզային ծառայություններ է առաջարկում որոշակի գնով, հայց էր ներկայացրել Google France-ի դեմ `մեղադրելով ընկերությանն անարդար մրցակցության մեջ:
PCMAG.com-ը հաղորդում է, որ երեքշաբթի օրը Ֆրանսիայի դատարանը վերանայել էր բողոքը և որոշել էր, որ Google-ը պարտավորվում է 660.000 դոլարի տուգանք մուծել՝ Bottin Cartographes-ին հասցրած վնասների համար:
Bottin Cartographes-ն այս դատական պայքարը շարունակում է արդեն 2 տարի:











































