Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը այցլել է Սոմալի, որտեղ կոչ է արել պայքարել իսլամական «Ալ-Շաբաբ» ապստամբական խմբավորման դեմ:
Հեյգը բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության առաջին ղեկավարն է, ով վերջին քսանամյակի ընթացքում այցելել է Սոմալի:
Նրա խոսքերով՝ Մոգադիշոյում բրիտանական դեսպանատուն կբացվի այն ժամանակ, երբ լուծված կլինեն անվտանգության հարցերը:








































