Փետրվարի 2-ին, ժամը 18.28-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետևանքով Արագածոտնի մարզի Թալին-Ակունք ավտոճանապարհին խցանման մեջ են հայտնվել մոտ 10 ավտոմեքենա:
«Թալինի ՃԱՆՇԻՆ» ՓԲԸ-ի ուժերով ճանապարհի մաքրման արդյունքում՝ ավտոմեքենաները դուրս են եկել խցանումից և շարունակել ընթացքը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:











































