Tuesday, 14 05 2024
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար

Պաշտոնական. ՊԵԿ նախագահը ամփոփել է տարին

Անցնող հետճգնաժամային տարում Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր խնդիրն է եղել բյուջետային մուտքերի անհրաժեշտ մակարդակի ապահովումը, ինչը հաջողվել է իրականացնել: Այս մասին հայտարարել է ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը իր տարեվերջյան ամփոփիչ խոսքում: «Պետական եկամուտների կոմիտեն տարին ամփոփել է` ապահովելով շուրջ 590 մլրդ դրամի հարկային եկամուտներ, ինչը ծրագրած ցուցանիշը գերազանցում է շուրջ 20 մլրդ դրամով: Համեմատության համար հարկ է նշել, որ 2010թ. հարկային եկամուտները գերազանցել են 2009թ. ցուցանիշը` շուրջ 70 մլրդ դրամով: Ինչ վերաբերում է պարտադիր սոցիալական վճարներին, ապա այս մասով ևս գերակատարում է արձանագրվել շուրջ 500 մլն դրամով` ապահովելով շուրջ 105 մլրդ դրամ եկամուտ, ինչը 2009թ. ցուցանիշը գերազանցել է 2.5 մլրդ դրամով կամ 2.5 %-ով»,- ասել է ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Ըստ կոմիտեի ղեկավարի` բյուջետային մուտքերը հիմնականում ապահովվել են խոշոր հարկ վճարողների հաշվին. «Երեք հազար հարկ վճարող ապահովել է մուտքերի 80%-ը: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից սպասարկվող 325 հարկ վճարողներն ապահովել են մուտքերի շուրջ 50%-ը, ասել է թե` հարկային հիմնական բեռը ոչ թե փոքր և միջին ձեռնարկատերերի, այլ խոշոր հարկատուների վրա է դրված եղել»:
Գագիկ Խաչատրյանը առանձնացրել է նաև այն փաստը, որ ծրագրային ցուցանիշների գերակատարումն ուղեկցվել է գերավճարների աճի տեմպի էական նվազեցմամբ: Վերջին երկու տարիներին ՊԵԿ-ին հաջողվել է զսպել նախորդ տարիներին օրինաչափություն դարձած գերավճարների աճի տեմպը. «2010 թվականին կունենանք մոտ 8 մլրդ դրամի գերավճար, ինչն ընդամենը սահմանին մուծված ԱԱՀ-ի գերավճարներն են, որոնք «գերավճար» անվանել այնքան էլ ճիշտ չէ. հետճգնաժամային տարում աճել են ապրանքների ներմուծման և ՀՀ տարածքում ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման ծավալները, ինչի պարագայում մինչև ապրանքների իրացումը ՀՀ մաքսային սահմանին և ՀՀ մատակարարներին վճարված ԱԱՀ գումարները շարունակում են հաշվառվել որպես գերավճարներ»:
2010 թվականն, ըստ Գագիկ Խաչատրյանի, որակական քայլերի տարի էր, որի ընթացքում հաջողվել է իրականացնել համակարգի առջև դրված մի շարք գերակա խնդիրներ, այդ թվում՝ հարկային եկամուտների հավաքագրման վրա ճգնաժամի բացասական ազդեցության նվազեցում, ռիսկերի կառավարման համակարգի առաջին փուլի ներդրում, հարկ վճարողների սպասարկման նոր որակի ներդրում, «Կանաչ ուղու» համակարգի ներդրում:
Գագիկ Խաչատրյանը կարևորել է նաև ՊԵԿ-ում էլեկտրոնային ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները, որոնց արդյունքում շուրջ 4000 հաշվետվություններ ընդունվել են էլեկտրոնային եղանակով, թեպետ, կոմիտեի նախագահի խոսքով, դա դեռևս բավարար ցուցանիշ չէ:
2010թ. լուրջ ձեռքբերումների տարի էր նաև հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ու հարկ վճարողներին մատուցվող նոր ծառայությունների ներդրման առումով: Ի դեպ, 2011-ին հարկ վճարողների սպասարկման մակարդակի բարձրացումը լինելու է ՊԵԿ-ի առաջնային խնդիրներից մեկը. «Հաշվի առնելով, որ հարկային և մաքսային մարմինները ոչ միայն բյուջեի մուտքերի ճիշտ ու ժամանակին կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնող մարմին են, այլև հարկ վճարողներին ծառայություններ մատուցող կառույց, տարվա ընթացքում իրականացվել են հարկ վճարողների սպասարկման որակի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ, այդ թվում գործարկվել են hարկ վճարողների սպասարկման երկու կենտրոնները, իսկ երրորդը կգործարկվի մոտ օրերս»,- տեղեկացրել է Գ. Խաչատրյանը:
«Կանաչ ուղու» ամբողջական կիրառման համակարգի ներդրումը 2010 թվականի գերակա խնդիրն էր, որի իրականացման նպատակով փոփոխություններ են մշակվել ՀՀ մաքսային օրենսգրքում: Օրենքի նախագծով նախատեսվում է մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրում, մաքսային հսկողության իրականացման ժամանակ ընտրողականության սկզբունքի, ինչպես նաև հսկողության ձևերի ընտրության ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի կիրառում, որի արդյունքում կներդրվի մաքսային հսկողության «Կանաչ ուղու» ամբողջական կիրառման համակարգը: Օրինագծով նախատեսվում է նաև ֆիզիկական անձանց կողմից ՀՀ մաքսային սահմանով միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների տեղափոխման դեպքում մաքսատուրքից ազատման արտոնություն կիրառել 150,0 հազ. դրամ մաքսային արժեքը չգերազանցող ապրանքների նկատմամբ` ներկայում գործող 50,0 հազ. դրամի փոխարեն:
Ինչ վերաբերում է 2011 թվականի առաջնահերթություններին, ապա, ըստ Գագիկ Խաչատրյանի, գալիք տարվա համար գերակա խնդիր է սահմանվել մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատումը: Այդ նպատակով նախատեսվում է ներդնել մաքսային հայտարարագրի վճարման էլեկտրոնային համակարգ, մաքսային ձևակերպումների առանձին փուլերի էլեկտրոնային հաշվառում և մաքսային մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և հսկողության համակարգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում