2010թ., նախորդ տարվա համեմատ, 1509-ով նվազել է հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ընդհանուր քանակը: Այս մասին ասվում է ՊԵԿ-ի տարածած մամլո հաղորդագրությունում: Ստուգումները կազմել են 29029` նախկին 30538-ի փոխարեն (այդ թվում 226-ով նվազել են բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները` կազմելով 2152` նախկին 2378-ի փոխարեն): Տարվա ընթացքում ստուգումների արդյունքում հայտնաբերված լրացուցիչ գումարները կազմել են 28,6 մլրդ դրամ: