Մայրաքաղաքում տեղացող ձյան հետևանքները վերացնելու նպատակով անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի փողոցներում անխափան երթևեկությունն ապահովելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերվա ընթացքում մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 234,5տ տեխնիկական աղ և 557,2 խմ ավազ, գործի է դրվել 139 միավոր հատուկ մեքենամեխանիզմ:
Բոլոր վարչական շրջաններում մաքրման աշխատանքները շարունակվում են։










































