Ан-28 № 9Q-CAX ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կոնգոյի դոմեկրատական հանրապետության արևելքում: Վթարի հետևանքով զոհվել են երեք մարդ` 2 օդաչուն (ռուս և հնդիկ) և մեկ ուղևորը: Փրկվել հաջողվել է 66-ամյա կնոջը և մեկ ուղևորին: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը` վկայակոչելով Բուկավու քաղաքի օդանավակայան ղեկավարությանը:
Ինքնաթիռի մնացորդները փնտրելու համար պահանջվել է 10 ժամ:
Ан-28 երկու շարժիչ ունեցող ինքնաթիռը, որը մոտ երկու տոն բեռով ուղևորվում էր Բուկավուից դեպի Հարավային Կիվա մարզ, վթարի է ենթարկվել Նամոյա քաղաքի մոտ: Դեպքի մանրամասները դեռ մինչև վերջ պարզաբանված չեն:












































