Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ունի ուրանի վթիխարի հանքեր: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի Քաղաքական վարչության ղեկավար Ալի Աշրաֆ Նուրին:
Վերջինիս խոսքերով՝ հարստացված ուրանից և ուրանի հումքից ստացված շահույթը հավասարազոր է 50 տարվա ընթացքում նավթի արտահանումից ստացված շահույթին. «Ներկայումս իրանցի գիտնականները մեծ աշխատանք են իրականացրել միջուկային ոլորտում:
Նավթի ու գազի վիթխարի պաշարներ ունենալու հետ մեկտեղ, Իրանը հանդիսանում է նաև հարստացված ուրան արտադրող երկիր: Դրանով իսկ Իրանը չի բախվում էներգակիրների պակասի խնդրի՝ ի տարբերություն Սաուդյան Արաբիայի, որն իր նավթային պաշարների սպառումից հետո հայտնվելու է ոչ նախանձելի վիճակում: ԱՄՆ-ը երբեք այդ երկրին չի աջակցի միջուկային ոլորտի զարգացման հարցում»:










































