«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարում է, որ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող Նալչիկի «Սպարտակ»-ի ղեկավարությունը հետաքրքրված է «Փյունիկ»-ի և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ էդգար Մալաքյանի ծառայություններով:
Նալչիկի «Սպարտակ»-ի մարզչական շտաբը վաղուց էր հետևում Մալաքյանի խաղին և հիմա նրան ցանկանում է տեսնել գործի մեջ: Ֆոտբոլիստն արդեն մեկնել է Անթալիա, որտեղ կմասնակցի Նալչիկի «Սպարտակ»-ի ուսումնամարզական հավաքին: Այդ մասին տեղեկացնում է «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական ակումբ տեղափոխվեց Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը: