ՀՀ ԱԻ նախարարությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի, ժամը 12.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ձնաբքի և մերկասառույցիհետևանքով փակ է Սելիմի լեռնանցքը, Լուսաշող-Լանջառ, Ախպրաձոր-Մակենիս, Վարդենիս-Սոտք, Սոտք-Ազատ, Վարդենիս-Շատվան, Վահրամաբերդ-Կափս-Ամասիա,Գյումրի-Աշոցք-Բավրա, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհները:
Դժվարանցանելի է Գյումրի-Երևան ավտոմայրուղու Լանջիկից դեպի Մաստարա հատվածը:
Իրականացվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:









































