Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդն այսօր հայտնել է, որ 350 ուղևոր ունեցող նավը խորտակվել է Պապուա Նոր Գվինեայից դուրս գալուց հետո:
SKY News-ի հաղորդմամբ՝ նավը հայտնաբերվել է և չորս նավ ու երկու ուղղաթիռ են ներգրավված փրկարարական աշխատանքներում:
Գիլարդը հայտնել է, որ Ավստրալիան օգնություն է տրամադրել իր հարևան երկրին: Նա ասել է, որ նավում 350 մարդ է եղել, և հասկանալի է, որ սա ազգային ողբերգություն է:









































