Ինչպես տեղեկացնում է apa.az-ը, Ադրբեջանը Սերբիային վարկ կտրամադրի ճանապարհ կառուցելու համար:
Սերբիայի ԱԳՆ ղեկավար Վուկ Երեմիչն այսօր մեկօրյա այցով ժամանելու է Ադրբեջան: Այցի շրջանակներում Երեմիչը հանդիպումներ կունենա Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաևի ու ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Վ. Երեմիչն ու Շ. Մուսթաֆաևը փոխհամաձայնագիր կկնքեն Ադրբեջանի կողմից Լիգ-Պրելին «Միջանցք 11» ճանապարհային հատվածի կառուցման համար վարկ տրամադրելու մասին: