ՀՀ ԱԻՆ-ից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ փետրվարի 1-ին, ժամը 22.25֊ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ ձնաբքի հետևանքով Շիրակի մարզի Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի 18-րդ կմ-ում և Աշոցք-Գյումրի 21֊րդ կմ֊ում` Թորոսգյուղ գյուղի մոտակայքում, խցանման մեջ են հայտնվել բազմաթիվ ավտոմեքենաներ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության վարչության պետը: ժամը 00.30֊ին «Աշոցքի ճանշին» ՓԲԸ֊ի աշխատակիցների ուժերով Թորոսգյուղի մոտակայքից ձնաբքից դուրս են բերվել 2 ավտոմեքենա և տեղափոխվել Թորոսգյուղ:








































