NASA-ի անձնակազմը հայտնաբերել է չեզոք «օտար» մասնիկներ, որոնք միջաստղային տարածությունից մտնում են մեր արեգակնային համակարգ:
Հայտնագործությունն արվել է գործակալության IBEX նավի միջոցով և հնարավորություն է տալիս դեռևս ամենաամբողջական պատկերացումը կազմել այն մասին, թե ինչ կա մեր արեգակնային համակարգից այն կողմ:
Ըստ Daily Mail-ի՝ հետազոտողները վստահ են, որ նոր չափումների շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե ինչպես և որտեղ է ձևավորվել մեր արեգակնային համակարգը, ինչ ուժեր են ֆիզիկապես ազդել դրա ձևավորման վրա, և ինչ պատմություն ունեն Ծիր Կաթինի մյուս աստղերը:
NASA-ի Ulysses տիեզերանավը միջաստղային չեզոք հելիում էր հայտնաբերել դեռևս մեկ տասնամյակ առաջ: Բայց այժմ Երկրի ուղեծրում գտնվող IBEX-ը կարողացել է երեք այլ տեսակի ատոմներ հայտնաբերել` ջրածին, թթվածին և նեոն։ Վերջինս այն հիմնական նյութն է, որից ձևավորվում են աստղերը, մոլորակները և անգամ մարդիկ:












































