Այսօր տեղի է ունեցել պետաիրավական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում որոշվել է, որ փետրվարի 15-ին, ժամը 11-ին, հրավիրել համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն», ՀՅԴ և ԲՀԿ խմբակցություններն օրերս ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ լսումներ անցկացնելու վերաբերյալ նամակ էին ուղղել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, վերջինս էլ այդ մասին տեղեկացրել է Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին:









































